21/01/2020 10:16
Մի քանի հարյուր անասնապահ որոշ ավտոճանապարհներ են փակել
Մի քանի հարյուր անասնապահ, ինչպես և խոստացել էին նախօրեին, այսօր որոշ ավտոճանապարհներ են փակել:
Մասնավորապես, նրանք փակել են Երևան-Արարատ ու Երևան-Արմավիր ավտոճանապարհները:
Հիշեցնենք՝ երեկ կեսօրին մի քանի հարյուր անասնապահ կրկին բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով չեղարկել մորթը սպանդանոցներում իրականացնելու մասին հունվարի 15-ից ուժի մեջ մտած օրենքը:
Անասնապահները նշում էին, որ օրենքը սկսել են կիրառել՝ առանց համապատասխան պայմաններ ապահովելու և ռիսկերը հաշվի առնելու: Նրանք մի քանի անգամ փակեցին Տիգրան Մեծի պողոտան, այնուհետև, տեսնելով, որ կառավարության որևէ պաշտոնյա չի իջնում իրենց խնդիրները լսելու, հեռացան կառավարության շենքի մոտից՝ հայտարարելով, որ վաղվանից սկսում են փակել իրենց բնակավայրերից մայրաքաղաք բերող ճանապարհները:
Խաղաղ ցուցարարների ակցայի պահին կառավարության շենքի մոտ էին կենտրոնացել մեծածավալ ոստիկանական ուժեր: