21/01/2020 13:38
Պաշտպանները միտումնավոր ձգձգում են դատական նիստերը. Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ
Մարտի մեկի գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը պնդում է ՝ պաշտպանական կողմը արհեստականորեն ձգձգում է դատական նիստերը։
«Դատարանն արդեն արձանագրել է պաշտպանների կողմից իրենց դատավարական պարտականությունները չարամտորեն չկատարելու հարցը», - լրագրողների հետ զրույցում ասաց Պետրոս Պետրոսյանը։
Նա ասաց, որ չեն կարող կանխատեսումներ անել, թե պաշտպանները ինչից ելնելով են ձգձգում դատական նիստերը։
«Բայց կարող ենք հաստատապես պնդել, որ ձգձգվում է հենց պաշտպանների կողմից միտումնավոր», - ասաց Պետրոս Պետրոսյանը։
Նշենք, որ Քոչարյանի և մյուսների գործով դատական այսօրվա նիստը հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի պաշտպանական խմբի՝ դատարան չներկայանալու պատճառով։