21/01/2020 15:30
Թող մեկն իր բախտը փորձի ու մեզ անկարգություններով սպառնա. մենք ունենք ներքին զորքեր. Բադասյան
Ժամանակն է, որ պետությունն իր ուժը ցույց տա, ոստիկանությունն իր ուժը ցույց տա, ԱԺ նիստի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Տիկին Սամսոնյան, Ձեր մտահոգությունները փարատեմ։ Պետությունն այս պահին այնքան հզոր է, որ թող որևէ մեկը համարձակվի անկարգություններով մեզ սպառնա։ Մենք ունենք ներքին զորքեր, մենք ունենք քրեակատարողական համակարգում արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորություն և իրավական հիմք։ Եվ թող մեկը փորձի իր բախտն ու փորձի պետության հետ սպառնալիքի լեզվով խոսել», - ասաց գործադիրի ներկայացուցիչը։