21/01/2020 19:03
Բոլիվիայի նախագահի պաշտոնակատարն օրենք է ստորագրել՝ իր լիազորությունները երկարաձգելու մասին
Բոլիվիայի նախագահի պաշտոնակատար Ժանին Անյեսը ստորագրել է իր լիազորությունները և գործող խորհրդարանի աշխատանքի ժամկետը երկարաձգելու մասին օրենք: Այս մասին նա հայտարարել է երեքշաբթի՝ Twitter-ում:
«Ես ողջունում եմ Բազմազգ օրենսդիր ժողովի որոշումը` հաստատել «Ընտրված իշխանությունների երկարացման մասին» օրենքը: Այսօր մենք ստորագրեցինք այն` մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման համար», - գրել է նա:
Համաձայն ստորագրված փաստաթղթի՝ Անյեսը կկարողանա զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնն առավելագույնը մինչև հուլիսի 22-ը: Մինչ այդ օրը երկրում պետք է ընտրվի նոր նախագահ: Առանց օրենքի ընդունման, Անյեսի լիազորությունները պետք է ավարտվեին հունվարի 22-ին: