21/01/2020 09:35
«Հրապարակ». Էդուարդ Աղաջանյանը «Ցիտադելի» շենքում վերաբացել է նախկինում գործող իր ակումբը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի նոր իշխանությունները յոթ մղոնանոց քայլերով են հաջողություններ արձանագրում: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը («դիջեյ») Երևանի Տերյան փողոցում, «Ցիտադելի» շենքում վերաբացել է նախկինում գործող իր ակումբը՝ «Ֆերմատան», որը հեղափոխությունից հետո վերազինվել է, շատ թանկ տեխնիկա է բերվել, միայն ձայնային «սաունդը» մոտ 50 հազար դոլար արժե և բերվել է Մեծ Բրիտանիայից: «Նյու-կլուբում» Ամանորի օրերին ՀԴՄ կտրոն չեն տվել, հարցին` ինչո՞ւ, պատասխանել են` հանրապետությունում ՀԴՄ-ի թուղթ չկա:
Ի դեպ, Ամանորի գիշերն այնտեղ են անցկացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, մի շարք ՔՊ-ականներ: Այն այժմ ամենամոդայիկ ակումբներից է համարվում։ Հիշենք, որ Ամանորից առաջ էլ Աղաջանյաններին պատկանող «Զիգզագ» ընկերությունը կտրոններ չէր տրամադրել, ինչի համար Պետեկամուտների կոմիտեն տուգանել էր ընկերությանը՝ 5 օրով կասեցրել էր «Զիգզագի» գործունեությունը»: