21/01/2020 09:44
«Իրատես». Իշխանություններն ամենևին չեն ուզում, որ մարտի 1-ի գործը բացահայտվի
«Իրատես» թերթը գրում է. «իշխանություններն ամենևին չեն ուզում, որ մարտի 1-ի գործը բացահայտվի։ Չեն ուզում, որովհետև հիշյալ «գործ»-ում բավականին «մութ էջեր կան» նաև իրենց վերաբերող։ Եվ բացառապես դրանով է պայմանավորված, որ նախկին գլխավոր դատախազ, բոլոր ժամանակներում «գորշ կարդինալի» համարում ունեցող Աղվան Հովսեփյանին իշխանությունները մատով անգամ չեն կպչում։
Նիկոլ Փաշինյանը, որը բոլորին «պառկըցնում» է ասֆալտին, երբևէ որևէ բառ չի արտաբերել Աղվան Գառնիկիչի մասին։ Այն Գառնիկիչի, որը սովետի ժամանակ եղել է «Ղարաբաղ կոմիտեին» դատող դատախազը, ապա ԼՂ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի գործը վարող քննիչը, 27-ը նրա «անհուն» սիլուետի ներքո է անցել, ու ասում են, ոչ միայն «արժեքավոր» ինֆորմացիոն փոխանակումներ է անում իշխանությունների հետ, այլև նույնքան «արժեքավոր» նյութեր ունի այն ժամանակվա ընդդիմության մասով` մարտի 1-ին իրադարձությունների հետ կապված»: