21/01/2020 19:14
«Սևիլիան» միանում է Սուսոյի համար պայքարին
«Միլանի» կիսապաշտպան Սուսոն հունվարին կարող է վերադառնալ Լա Լիգա, որտեղ նախկինում հանդես էր գալիս «Ալմերիայի» կազմում:
26-ամյա իսպանացուն ցանկանում է ձեռք բերել «Սևիլիան»: Անդալուսյան ակումբի մարզական տնօրեն Մոնչին բանակցություններ է վարում խաղացողի շրջապատի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Սուսոն ցանկություն է հայտնել փոխել ակումբը: Նրա պայմանագիրը «Միլանի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիս: