21/01/2020 18:47
Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 830 փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 830 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 833 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 223 մարդ (67 կին, 113 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 610 մարդ (183 կին, 311 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ:
Բնակության մշտական վայրեր որևէ փախստական չի վերադարձել: