21/01/2020 18:23
Թուրքիան հայտարարել է, որ կշարունակի ջանքեր գործադրել Լիբիայում հրադադարի պահպանման ուղղությամբ
Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել Լիբիայում հրադադարի պահպանման ուղղությամբ, լրագրողներին ասել է երկրի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Բեռլինում կիրակի օրն անցկացվել է Լիբիայի հարցով միջազգային գագաթնաժողով՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Եգիպտոսի և այլ երկրների, ինչպես նաև ԵՄ-ի և ՄԱԿ-ի մասնակցությամբ:
Գագաթնաժողովի հիմնական արդյունքը նրա մասնակիցների կոչն էր Լիբիայում հրադադարի ռեժիմի պահպանման և հակամարտությանը չմիջամտելու պարտականությունը՝ պահպանելով հակամարտության կողմերին զենքի մատակարարման էմբարգոն:
Բացի այդ, հանդիպման մասնակիցներն առաջարկել են հրադադարի ռեժիմի մոնիտորինգի հանձնաժողով ստեղծել: