21/01/2020 13:23
Յուրի Խաչատուրովի պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Դատավոր Աննա Դանիբեկյանը դատական սանկցիա կիրառեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի նկատմամբ։
Նա ասաց, թե պաշտպանը չի կատարել իր պարտականությունը, այն է՝ ներկայանալ դատական նիստերին ու իրականացնել պաշտպանյալի շահերի պաշտպանությունը։
Աննա Դանիբեկյանի խոսքով՝ Պողոսյանը խոչընդոտել է դատական նիստի բնականոն ընթացքին։
Այս մասին կտեղեկացեն ՀՀ փաստաբանների պալատին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բոյկոտել են դատական նիստը և չեն եկել դատարան: