21/01/2020 10:36
Փողոցներ փակելն այլևս նոր իրականության մեջ չի տեղավորվում. Գարիկ Սարգսյան
Սպանդանոցային պարտադիր մորթի վերաբերյալ որոշման դեմ բողոքող Մխչյան գյուղի բնակիչները ժամանակավորապես դադարեցնում են բողոքի ակցիան. նրանք կսպասեն մինչև այսօր՝ ժամը 18։00-ն։
«Մարզի անասնապահների հետ համաձայնության եկանք այսօր՝ ժամը 18:00-ին, հանդիպել մարզպետարանում և քննարկել իրենց կողմից ներկայացված հարցերն ու խնդիրները: Հանդիպմանը մասնակից կլինեն նաև Արարատի մարզից ընտրված պատգամավորները:
Այսօր ունենք իշխանություններ, որոնք պատրաստ են լսել քաղաքացու՝ ցանկացած որոշման դեմ ներկայացվող խնդիրները: Փողոցներ փակելն այլևս նոր իրականության մեջ չի տեղավորվում», - Facebook-յան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։