21/01/2020 19:52
Իտալիայում 1-ական եվրոյով 90 տուն են վաճառում
Իտալական կոմունայում վաճառքի է հանվել 90 պատմական շինություն: Դրանցից յուրաքանչյուրի գինը կազմում է ընդամենը 1 եվրո: Այդ մասին հաղորդում է «CNN travel»-ը:
Նմանատիպ մեթոդով իշխանությունները փորձում են մարդկանց ներգրավել քաղաք, որպեսզի այն ամբողջովին չդատարկվի:
Միևնույն ժամանակ, գնորդները պետք է վերանորոգեն գնված գույքը:
Ի տարբերություն այլ քաղաքների, որոնցում նույն կերպ են գրավում բնակիչների, իշխանությունները չեն հստակեցրել ներդրումների չափը կամ այն ժամանակը, որի ընթացքում տները պետք է բերվեն պատշաճ տեսքի: