21/01/2020 14:47
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից 4-րդ մարդն է մահացել
Չինաստանի Ուհան քաղաքում բռնկված նոր շնչառական վարակի հետևանքով 4-րդ մարդն է մահացել:
Մինչ օրս Ուհանում գրանցվել է կորոնավիուսի 198 դեպք, 25-ը՝ հիվանդանոցից դուրս է գրվել:
Նա 89 տարեկան մի տղամարդ է: Հիվանդությունը զգացնել է իրեն տվել հունվարի 13-ին: Հունվարի 18-ին նա հասպիտալացվել է, իսկ մեկ օր անց մահացել: Այս պահին բուժում է անցնում 169 մարդ, նրանցից 9-ը՝ ծայրահեղ վիճակում է, 35-ը՝ ծանր վիճակում: