21/01/2020 16:20
Տոմսկում հրդեհից Ուզբեկստանի տասը քաղաքացի է մահացել
Ռուսաստանի Տոմսկի մարզի Պրիչուլիմսկի ավանում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով, զոհվել է Ուզբեկստանի տասը քաղաքացի և Ռուսաստանի մեկ կին քաղաքացի, հայտնել է մարզի վարչակազմի ներկայացուցիչը:
Գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ Տոմսկի մարզի նահանգապետը ժամանել է արտակարգ պատահարի վայր՝ Ասինոյի շրջան:
«Օպերատիվ աշխատողների տվյալներով՝ «Գրին Վուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վարձակալած փայտասղոցման ձեռնարկության տարածքում փայտե շինությունը նախատեսված չի եղել մարդկանց բնակության համար: Նախնական տվյալով՝ 11 զոհվածներից տասն Ուզբեկստանի քաղաքացիներ են, որոնք ունեցել են Ռուսաստանում աշխատելու արտոնագրեր, և ՌԴ-ի մեկ կին քաղաքացի», - ասել է տարածաշրջանի իշխանությունների ներկայացուցիչը: