21/01/2020 14:19
Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը խոցվել է երկու հրթիռով
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության երկրորդ հաշվետվությունը վկայում է այն մասին, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737-ը խոցվել է «երկիր-օդ» դասի փոքր հեռահարության երկու հրթիռով, որոնք արձակվել էին «Տոր-Մ1» զենիթահրթիռային համալիրից:
Այդ մասին հաղորդվում է փաստաթղթումը, որը հրապարակվել է իրանական գերատեսչության կայքում:
Հարվածելուց հետո ինքնաթիռը սկսել է արագ կորցնել բարձրությունը՝ գտնվելով բնակելի տարածքից վեր, որից հետո զվարճանքի պարկում բախվել է «խոչընդոտի» և ընկել գետնին: Այնուհետև նա հատել է ֆուտբոլի խաղադաշտը, ամբողջությամբ փլուզվել և բռնկվել:
Հաշվետվության մեջ ասվում է նաև, որ ինքնաթիռը Թեհրանից օդ է բարձրացել տեղական ժամանակով 06:12-ին (Երևանի ժամանակով ժամը 05:42-ին), դրա հետ կապն ընդհատվել է այն ժամանակ, երբ օդանավը գտնվում էր մոտ 2,4 հազար մետր բարձրության վրա: