21/01/2020 13:17
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բոյկոտել են դատական նիստը և չեն եկել դատարան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Այսօրվա դատական նիստին ներկա են միայն Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ու Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանները բացակայում են։
Դատական նիստը նախագահող Աննա Դանիբեկյաննն ասաց, որ փաստաբանները գրություն են ուղարկել, թե նախորդ դատական նիստին փաստաբանների հասցեին տուժողի իրավահաջորդի կողմից հնչել է սպառնալիք, որոնց դատարանը պատշաճ չի արձագանքել։
Նշենք, որ նախորդ դատական նիստին էլ ներկա չէր Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյաը։ Նա հետագայում պարզաբանել էր, թե ինչու չի ներկայացել դատարան։