22/01/2020 13:32
Toyota-ն ամբողջ աշխարհից հետ է կանչում 3,4 միլիոն մեքենա
Ճապոնական Toyota Motor Corp կորպորացիան երեքշաբթի հայտարարել է, որ ամբողջ աշխարհից հետ է կանչում 3,4 միլիոն ավտոմեքենա՝ էլեկտրոնային անսարքության պատճառով, ինչը կարող է հանգեցնել այն բանի, որ վթարների ժամանակ անվտանգության բարձիկները կարող են չբացվել:
Ընկերության հայտարարության համաձայն, հետկանչը, որն իր մեջ ներառում է 2.9 միլիոն ավտոմեքենա ԱՄՆ-ում, ընդգրկում է Corolla (2011-2019), Matrix (2011-2013), Avalon (2012-2018) և Avalon Hybrid (2013-2018) մոդելները:
Նշվում է, որ այդ ավտոմեքենաներում տեղադրված է էլեկտրոնային կառավարման բլոկ, որը չունի բավարար պաշտպանություն էլեկտրական խափանումներից, որոնք կարող են տեղի ունենալ դժբախտ պատահարների ժամանակ, ինչը կարող է հանգեցնել անվտանգության բարձիկների անսարքությանը:
Դրա հետ կապված, Toyota-ի սպասարկման կենտրոնների մասնագետները խափանումներից հատուկ պաշտպանություն կտեղադրեն: