22/01/2020 12:25
Երևի թե Հայկ Մարությանը խնդրել, ասել ա՝ «տղերք և աղջիկներ, ես պրոբլեմներ ունեմ, աջակցեք». Մարուքյանը՝ քննիչ հանձնաժողովի տապալման մասին
Իշխանության քայլերով ընդդիմության իրավունքների սահմանափակման առումով վատ ավանդույթի սկզիբ է դրվում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Այն, ինչ իշխանությունն անում է այսօր, առաջին մեծ հեթընթացի արձանագրումն է ժողովրդավարությունից, բազմակարծությունից, թափանցիկույթունից, ընդդիմության իրավունքների սահմանափակման առումով սա շատ մեծ ու վատ ավանդույթի սկզիբն է», - ասաց Մարուքյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում ԼՀԿ նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի կազմի հաստատման քվեարկության տապալմանը:
Մարուքյանն ասաց, որ օրեր առաջա «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, թե ընդդիմությունը երբեք այսքան ուժեղ չի եղել, մինչդեռ օրենքի իրավունքի ուժով ստեղված հանձնաժողովի կազմի հաստատման քվեարկությունը իշխող քաղաքական ուժը տապալում է, որով նաև, ըստ էության, տապալվում է հանձնաժողովի գոյությունը:
Հարցին, թե իր կարծիքով ինչո՞ւ է տապալվել հանձնաժողովի աշխատանքը, Մարուքյանն ասաց.
«Երևի թե, Հայկ Մարությանը խնդրել ա, ասել ա՝ «տղերք և աղջիկներ, ես պրոբլեմներ ունեմ, աջակցեք, մի՞ թիմ չենք», իշխանությունն էլ ասել ա «դու պրոբլեմ չունես», - ասաց պատգամավորը՝ հավելելով.
«Այդ հանձնաժողովը, որ ստեղծվեր, իշխանությունն ունենալու էր 7 անդամ, ԼՀԿ և ԲՀԿ-ն իրար հետ՝ 4 անդամ: Մարդիկ վախենում են ստեղծել մի հանձնաժողով, որտեղ իրենք մեծամասնություն են և որտեղ առանց իրենց քվերակության հարց հավանության չի արժանանա», - ասաց նա:
Մարուքյան նաև նկատեց, որ իշխանությունն անհանդուրժող է այլ կարծիքներ լսելու հարցում: Նրա խոսքով՝ այսօր իշխանությունը մսխում է իր նկատմամբ հասարակության եղած վստահությունը:
«Ժողովուրդը պիտի իմանա, որ իր վստահությունն այսօր այս մարդկանց կողմից մսխվում է, և այս ընթացքում նրանք իրենց գլուխը կորցնում են, էյֆորիայից իրենց կորցնում են: Իշխանությունը կարող է փչացնել մարդուն, եթե մարդը կայացած չէ, գայթակղություններին տրվելու կամք չունի և այսօրվա քաղաքական իշխանությունը գնալով փչանում է ու տրվում իշխանություն ունենալու գայթակղությանը», - ասաց Մարուքյանը:
Վերջինս հավելեց, որ այս իրավիճակի պատասխանատվությունը կրում է վարչապետը և սրա հետևանքները կզգա անձամբ ինքը:
Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն հանդես էր եկեկ 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագծով: