22/01/2020 10:46
Նիկոլ Փաշինյանն այսօր կանդրադառնա ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կանդրադառնա ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին։
«Այսօր համոզված եմ, որ ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հանգամանքների հետ կապված պատգամավորները կբարձրացնեն հարցեր, ու ես այդ հարցերեն մանրամասն կանդրադառնամ», - Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ այսօր՝ 16։30-ին, նախատեսված է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան։
Հիշեցնենք՝ հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։
Կուտոյանը 38 տարեկան էր, ծնվել է 1981թ.-ին։
ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը նա զբաղեցնում էր 2016 թ. փետրվարի 12-ից մինչև 2018 թ. մայիսի 10-ը։