22/01/2020 16:07
Դրսում ապրողն իրավունք չունի խառնվել Հայաստանի այս իրավիճակին, խնդիրներին. Արաքս Մանսուրյան (Տեսանյութ)
Դրսում ապրողն իրավունք չունի խառնվել Հայաստանի այս իրավիճակին, խնդիրներին։ Այս մասին Aysor.am-ի «Պրոֆիլ» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ ինքն էլ Արսինե Խանջյանի, Սերժ Թանկյանի պես օվկիանոսից այն կողմ ապրելով չի անդրադառնում ներհայաստանյան իրադարձություններին, մարդկանց չի սովորեցնում ինչպես ճիշտ ապրել, ասել է օպերային հայտնի երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանը։
«Ձեզ ասեմ, որ դրսում ապրողն իրավունք չունի խառնվելու Հայաստանի այս իրավիճակին, խնդիրներին։ Դուք գիտեք ավելի լավ եք ապրում չէ՞ կամ ավելի վատ եք ապրում, քան դրսում։ Դրսում սիրում են դրոշակներ, հայտարարություններ, մենք Հայաստանը շատ կսիրենք և այլն։ Եկե՛ք, բոլորդ եկե՛ք, բնակարաններ գնեք, բաժանեք, օգնեք աղքատներին, ինչքան աղքատություն կա այս երկրում, լացս գալիս է, որ տեսնում եմ այս տխուր պատկերները։ Ես գործ չունեմ, ես չեմ ուզում երբևէ մտնել քաղաքականության, այս հարցերին ինչ-որ մի բանով պատասխանել, դա իմ գործը չէ, ամեն մարդ թող իր գործով զբաղվի։ Ես ինձ թույլ չեմ տա», - ասել է Արաքս Մանսուրյանը։
Երգչուհու խոսքով՝ ինքն ունի իր մոտեցումները, իր քննադատությունները, բայց ճիշտ չի համարում դրանք բացահայտել, քանի որ իր գործն այլ է և ինքն իր գործով է փորձում օգտակար լինել երկրին։
Մանրամասները՝ տեսանյութում։