22/01/2020 17:12
Լոնդոնի օդանավակայանն ուժեղացնելու է վերահսկողությունը՝ նոր կորոնավիրուսի պատճառով
Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը կստեղծի առանձին տարածք այն շրջաններից ժամանող ուղևորների համար, որտեղ գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսի բռնկում:
Այս մասին հայտնում է «Sky News»-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Հրանտ Շեփսին:
«Հիթրոու օդանավակայանում կլինի առանձին ժամանման տարածք այն ուղևորների համար, ովքեր ուղիղ չվերթով կժամանեն վիրուսից տուժած տարածքներից», - ասել է նա:
Ըստ նրա` իշխանություններն ուշադիր հետևում են վիրուսի հետ կապված իրավիճակի զարգացմանը և միջոցներ ձեռնարկում բնակչության պաշտպանության համար: