22/01/2020 14:07
Պատվաստանյութերի դաշինքի ղեկավարը գնահատել է նոր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը
Կորոնավիրուսի այլ տեսակների դեմ պատվաստանյութերի մշակումները կօգնեն արագացնելու Չինաստանից նոր տիպի հիվանդության դեմ դեղամիջոցի ստեղծումը, բայց խնդիր կարող են դառնալ կլինիկական փորձարկումները, հայտնել է РИА Новости-ին GAVI պատվաստանյութերի դաշինքի ղեկավար Սեթ Բերքլին:
«Մենք տեսնում ենք, որ մշտապես հայտնվում են նոր գործակալներ, դա զարգացման բնույթն է: Չափազանց կարևոր է, որ մենք ունենանք այդ գործակալների նույնականացման և արագորեն պատվաստանյութերի մշակման անցնելու համակարգ: Այժմ պատվաստանյութի նախատիպը կարելի է պատրաստել շատ արագ: Բայց խնդիրը կլինկակական փորձարկումներն են»,- ասել է նա:
Բերլքին ընդգծել է, թե այն փաստը, որ արդեն կան լաբորատորիաներ, որոնք մշակել են նոր վիրուսի ծագումնաբանական հաջորդականությունը, կարևոր կլինի պատվաստանյութը մշակելիս:
«Իհարկե, հաշվի առնելով, որ դա վիրուս է, պատվաստանյութը լավագույն միջոցը կլինի դրա դեմ: Այժմ տիպի կորոնավիրուսի համար պատվաստանյութերի մշակման աշխատանք է ընթանում, ընդ որում այս պահին թույլատրագրված պատրաստուկ չկա»,- հավելել է նա: