22/01/2020 19:31
Կառլոս Գոնը կանխատեսել է, որ «Nissan»-ը կսնանկանա
«Nissan»-ի նախկին ղեկավար Կառլոս Գոնը կանխատեսում է ավտոարտադրողի սնանկացում՝ երկու-երեք տարիների ընթացքում, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Գոնի փաստաբաններից Նոբուո Գոհարային:
Գոհարան նշել է, որ Գոնը չի բացատրել՝ ինչն է առաջացրել այդ կարծիքը:
Նշվում է, որ «Nissan»-ը ներկայումս կանգնած է Չինաստանում և Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքի անկման եզրին, ինչի պատճառով ընկերությունը վատթարացնում է վաճառքի կանխատեսումը ընթացիկ ֆինանսական տարվա համար, որը ավարտվում է մարտի 31-ին:
Անցած տարվա ընթացքում «Nissan»-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է գրեթե 31%-ով:
Գործակալության տվյալներով՝ Գոնը դա ասել է Գոհարային, երբ վերջինս տեղեկություններ էր հավաքում Գոնի մասին գրքի համար։
Նշվում է, որ Գոհարայի և Գոնի միջև վերջին հանդիպումը տեղի է ունեցել «Nissan»-ի նախկին ղեկավարի փախուստից երկու օր առաջ: