22/01/2020 16:50
ՀՀ-Թուրքիա հարաբերությունների բացակայությունը մարտահրավեր է Հայաստանի համար. ԱԳ նախարար
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բացակայությունը մարտահրավեր է Հայաստանի անվտանգության համար, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Սա մենք դիտարկում ենք ամենասուր մարտահրավերներից մեկը։ Թուրքիայի գործոնն առավել քան տեսանելի է մեր արտաքին քաղաքականության մեջ։ Մեզ անհրաժեշտ է ավելի մանրակրկիտ հաշվարկ», - ասաց նախարարը։