22/01/2020 14:52
Ռուստամ Բադասյանի հայցն ընդդեմ Նարեկ Մալյանի հետ է ուղարկվել՝ թերի կազմված լինելու պատճառով
«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը տեղեկացնում է, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ իր դեմ ներկայացված հայցը հետ է վերադարձվել։
«Սկանդալ։ Դատարանը որոշել է արդարադատության նախարարի իմ դեմ ներկայացրած հայցը հետ վերադարձնել:
Սորոսականների սիրելի հզոր իրավաբան Ռուստամ Բադասյանի հայցը դատարանը որոշեց վարույթ չընդունել, որովհետև (բռնվեք) արդարադատության նախարարի հայցը թերի էր...
Հիշեցնեմ, որ թերի հայց ներկայացրած մարդն այսօր մեր երկրում ճառում է իրավաբանությունից», - Facebook-ում գրել է Նարեկ Մալյանը։