22/01/2020 15:33
Նախազգուշացում՝ Ալեն Սիմոնյանին, ինքը գիտի՝ ինչի համար. Արարատ Միրզոյան
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շարունակում է նախազգուշացումներ անել պատգամավորներին: Այս անգամ նախազգուշացման արժանացավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը.
«Ուզում եմ կանոնակարգ օրենքի նույն՝ արդեն հիշատակած հոդվածի և սահմանած իրավասությունների բերումով, նախազգուշացում սահմանել Ալեն Սիմոնյանին, ինքը գիտի՝ ինչի համար», - հայտարարեց Արարատ Միրզոյանը:
Նշենք, որ Սիմոնյանն այդ պահին գտնվում էր նիստերի դահլիճում, բայց ոչ իր տեղում:
Հիշեցնեք, որ այսօր իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի հետ ԱԺ նիստերի դահլիճում բանավեճից հետո Արարատ Միրզոյանը սանկցիա էր կիրառել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի նկատմամբ՝ նախազգուշացում հայտարարելով, իսկ երեկ Միրզոյանը կարգապահական միջոց էր կիրառել ԲՀԿ-ական չորս պատգամավորի նկատմամբ՝ զրկելով նրանց երեկվա նիստերին մասնակցելու իրավունքից: