22/01/2020 12:49
ԱՄՆ Սենատը սահմանել է Թրամփի նկատմամբ իմպիչմենթի գործընթացի անցկացման կարգը
ԱՄՆ Սենատն ընդունել է խոսնակ Միչ Մաքքոնելի կողմից նախկինում առաջարկված՝ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմպիչմենթի գործընթացի անցկացման կարգը, հետևում է քվեարկության արդյունքներից:
Ձայները բաժանվել են կուսակցական հիմունքներով. 53 հանրապետական կողմ է հանդես եկել առաջարկվող կանոններին, այն դեպքում երբ 47 դեմոկրատ դեմ է քվեարկել:
Ըստ ընդունված բանաձևի, կոնգրեսականները պետք է ներկայացնեն իմպիչմենտի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը չորեքշաբթի մինչև տեղական ժամանակով 9:00-ն, չորեքշաբթի օրը (Երևանի ժամանակով 18: 00), իսկ նախագահի կողմը պետք է դրանց պատասխանը տա մինչև 11:00-ն (Երևանի ժամանակով 20:00):