22/01/2020 16:23
Ուկրաինայում 12-ամյա տղան զինվորական ծառայության ներկայանալու ծանուցագիր է ստացել
Կիևում բնակվող 12-ամյա տղան սխալմամբ զինվորական ծառայության ներկայանալու ծանուցագիր է ստացել: Այս մասին հայտնում է Segodnya.ua-ն՝ հղում անելով դեռահասի մորը:
Կինը պատմել է, որ սկզբում մտածել է, թե ծանուցագիրը եկել է իր ավագ՝ 20-ամյա որդուն, որն ազատված է զինվորական ծառայությունից, սակայն հետագայում հասկացել է, որ այն նախատեսված է կրտսեր զավակի համար:
Փաստաթղթում ծննդյան 2008 թվականի փոխարեն նշված էր 2003, իսկ ազգանվան տառերից մեկը՝ սխալ էր: Կինը գնացել է զինկոմիսարիատ և ներկայացրել, որ սխալմունք է տեղի ունեցել: