22/01/2020 15:56
Ֆրանսիայում դադարեցրել են ամենահզոր ՀԷԿ-ի աշխատանքն՝ ի նշան բողոքի
Ֆրանսիայի ամենահզոր հիդրոէլեկտրակայանի՝ «Grand՚Maison»-ի աշխատանքը դադարեցված է՝ ի նշան իշխանությունների կողմից առաջարկված կենսաթոշակային բարեփոխման դեմ բողոքի:
Համաձայն BFMTV հեռուստաալիքի տեղեկատվության՝ Իզերի դեպարտամենտում տեղակայված ՀԷԿ-ի աշխատանքը դադարեցվել է նախօրեին՝ ուշ երեկոյան:
«CGT արհմիությունը շարունակում է բողոքի ակցիաներն էլեկտրականության արտադրության և բաշխման ոլորտում՝ հանդես գալով բարեփոխման նախագծի դեմ: Այս ակցիայի մասին որոշումն ընդունվել է գործադուլավոր աշխատակիցների ժողովում», - նշում է հեռուստաալիքը:
Այդ հիդրոէլեկտրակայանի նախագծային հզորությունը կազմում է 1800 մեգավատ, այսինքն՝ այն բոլոր ՀԷԿ-երի հզորության 9 տոկոսը, որոնք Ֆրանսիայում շահագործվում են «Électricité de France (EDF)» ընկերության կողմից: