22/01/2020 12:07
Չայկան ազատվել է Ռուսաստանի գլխավոր դատախազի պաշտոնից
Դաշնության խորհուրդը չորեքշաբթի կայացած նիստի ժամանակ որոշում է կայացրել հեռացրել Յուրի Չայիկային Ռուսաստանի գլխավոր դատախազի պաշտոնից:
Երկուշաբթի, հունվարի 20-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Իգոր Կրասնովին առաջադրել է Դաշնային Խորհրդի գլխավոր դատախազի պաշտոնում, Յուրի Չայկան տեղափոխվել է այլ աշխատանքի: Ավելի ուշ, պետության ղեկավարը առաջարկել է Չայկային նախագահի հանձնակատարի պաշտոնը՝ Հյուսիսային Կովկասի Դաշնային շրջանում:
Ինչպես հաղորդվում է, Պուտինը վստահություն է հայտնել, որ Չայկային կհաջողվի հաղթահարել այս տարածաշրջանում առկա խնդրահարույց խնդիրները: Ռուսաստանի նախագահը նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարը շարունակում է մնալ արդիական Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանում:
Իր հերթին, Չայկան հայտարարել է, որ Պուտինի կողմից սահմանված խնդիրները կկատարվեն: Նա նաև ակնկալում է, որ Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանի տարածքում կիրականացվեն ազգային նախագծեր և կբարձրանա քաղաքացիների կենսամակարդակը: