22/01/2020 17:31
Բազմաթիվ քննարկումներ եղել են և դեռ կլինեն. Մհեր Գրիգորյանը՝ գազի սակագնի մասին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում ևս մեկ անգամ պնդեց՝ 2020 թվականին գազի գինը սահմանին չի փոխվելու:
«Կան պայմանավովածություններ՝ 2020 թվականին գազի գինը սահմանին չի փոխվելու: Ինչ վերաբերում է սակագնին, այո՛, բազմաթիվ քննարկումներ եղել են և դեռ կլինեն, և կա պնդում Հայաստանի Գազպրոմի կողմից, որ ներդրումային ծրագիր իրականանցվի: Գազն անխափան, անվտանգ և արդյունավետ մատակարարելու համար անհրաժեշտ են ներդրումներ: Հաշվարկներն իրականացվում են տասը տարվա կտրվածքով, դա միանգամյա խնդիր չի: Իհարկե, կան տարաձայնություններ, մենք չենք ասել, որ համաձայն ենք կամ հայտ կներկայացվի, մենք հայատարարել ենք՝ չենք բացառում, որ ապրիլի 1-ից հետո հայտ կներկայացվի», - ասաց նա:
Գրիգորյանը նաև նշեց, որ ճիշտ կլինի այդ քննարկումներն ընթանան փորձագիտական շրջանականերում: