22/01/2020 11:43
Աբխազիայում սկսվում է նախագահի թեկնածուների առաջադրումը
Աբխազիայում չորեքշաբթի սկսվում է նախաձեռնող խմբերի և կուսակցությունների գրանցումը, նաև մարտի 22-ին նշանակված պետության ղեկավարի կրկնակի ընտրություններում նախագահի թեկնածուների առաջադրումը, որը կտևի մինչև փետրվարի 11-ը: Այս մասին ТАСС-ին հայտնել է երկրի Կենտրոնական ընտարական հանձնաժողովի ղեկավար Թամազ Գոգիան:
Աբխազիայի ԿԸՀ-ն նախագահի կրկնակի ընտրություններ է նշանակել վարչական իրավախախտումների Գերագույն դատարանի վերաքննիչ կոլեգիայի հունվարի 10-ի որոշման հիման վրա, որը 2019 թվականի սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած երկրի ղեկավարի ընտրությունների արդյունքները չի ճանաչել: Ընդդիմության քառօրյա բողոքի ցույցերից հետո երկրի նախագահ Ռաուլ Խաջիմբան դիմում էր գրել պետության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին, խորհրդարանը հաջորդ օրը ընդունել էր հրաժարականը և նախագահի պաշտոնակատար նշանակել երկրի վարչապետ Վալերիա Բգանբուին:
«Աբխազիայում հունվարի 22-ից փետրվարի 11-ը տեղի է ունենալու նախաձեռնող խմբերի, կուսակցությունների գրանցումը, ինչպես նաեւ նախագահի թեկնածուների առաջադրումը՝ կապված մարտի 22-ին նշանակված հանրապետության նախագահի կրկնակի ընտրությունների հետ»,- ասել է Գոգիան: