22/01/2020 11:30
Իրանի հարվածի հետևանքով վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը կարող է գերազանցել 11-ը
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) երեքշաբթի հայտարարել է, որ Իրաքում գտնվող ռազմակայաններից Գերմանիայում տեղակայված ամերիկյան բժշկական հաստատություններ կրկին ամերիկացի զինծառայողներ են տեղափոխվել, հայտնում է CNN- ը:
Անցած շաբաթ CENTCOM- ը հաստատել էր, որ ամերիկացի 11 զինծառայող է տուժել Իրանի կողմից Իրաքում գտնվող ռազմակայանների գնդակոծության հետևանքով: CNN- ը նշում է, որ այժմ խոսքն այլ զինվորականների մասին է:
Ըստ CENTCOM- ի ներկայացուցչի՝ զինծառայողները ուղարկվել են հիվանդանոց «հետագա հետազոտությունների նախազգուշացման և ամբուլատոր պայմաններում անհրաժեշտ բուժման համար»: Նա չի բացառել, որ հետազոտության ընթացքում հայտնի կդառնան նոր վնասվածքների մասին: Զինվորականների թիվը չի նշվում: