23/01/2020 15:46
«Էրեբունի պլազա»-ում պատանդներ կան
Նախնական տեղեկություններով՝ կրակոցներ արձակած անձը վնասազերծված չէ և գտնվում է «Էրեբունի պլազա» հյուրանոցի ներսում, հաղորդում է «Փաստինֆո»-ն։
Ըստ կայքի տեղեկությունների՝ ինքնաձիգով զինված անձը մուտք է գործել առաջին հարկ, արձակել կրակոցներ, հետաքրքրվել՝ որտեղ է գտնվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։
Առաջին հարկում գտնվողներն, ըստ էության, պատանդի կարգավիճակում են հայտնվել։