23/01/2020 12:24
Կառավարությունից չեն պարզաբանում՝ որոնք են Հայաստանում կոռուպցիոներների հեռուստաընկերությունները
Կառավարության նախորդ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան, և առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել կոռուպցիա կամ «կոռուպցիա գրուպ» ընկերությունը ներկայացնում է լուրերի հրատապ թողարկումը։
Aysor.am-ը հարցում էր ուղարկել կառավարությանը՝ խնդրելով պարզաբանել, թե որ հեռուստաալիքները նկատի ունի վարչապետը և ներկայացնել այդ պնդման հիմքերը։
Ի պատասխան մեր հարցման կառավարության լրատվական ծառայությունից արձագանքել են.
«Վարչապետի հնչեցրած գնահատականներին ավելացնելու ոչինչ չունենք»։