23/01/2020 09:46
«Հրապարակ». Ապրիլյան քննիչ հանձնաժողով կհրավիրվի Սեյրան Օհանյանիը
«Հրապարակ» թերթը գրում է, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովը հունվարի վերջերին կամ եկող ամսվա սկզբին կհրավիրի այս տարվա իր առաջին նիստը։ Հանձնաժողովի աշխատանքի ժամկետը ևս 6 ամսով երկարաձգվեց։
Թերթի տեղեկություններով, քննարկում են պաշտպանության նախկին նախարար, ապրիլյան պատերազմի գլխավոր պատասխանատուներից Սեյրան Օհանյանին հանձնաժողով հրավիրելու հարցը։ «Դեռևս ծանուցում չենք ուղարկել, բայց կուղարկենք», - հայտնել է թերթի աղբյուրը։
Հիշեցնենք, որ 2019-ի մայիսին ստեղծված հանձնաժողովի ղեկավարությունը պարբերաբար հայտարարում է Սերժ Սարգսյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և այլ նախկին բարձրաստիճանների հրավիրելու վճռականության մասին, բայց ցայսօր ոչ մեկին դեռևս չի հրավիրել։ Հանձնաժողովում ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի կազմն է ընդգրկված: