23/01/2020 19:14
Զարիֆ. Թեհրանը բաց է հարևան պետությունների հետ երկխոսության համար
Թեհրանը բաց է հանուն տարածաշրջանի անվտանգության և կայունության հարևան պետությունների հետ երկխոսության համար: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
«Իրանը բաց է իր հարևանների հետ երկխոսության համար, և մենք հայտարարում ենք ցանկացած հավելյալ աշխատանքի մասնակցելու մեր պատրաստակամության մասին, որը բխում է տարածաշրջանի շահերից», - գրել է նա Twitter-ում:
Զարիֆի խոսքով՝ Թեհրանը ողջունում է «ցանկացած քայլ, որը վերածնում է տարածաշրջանի ազգերի հույսերն ու նրանց կայունություն ու բարգավաճում հաղորդում»:
Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին չորեքշաբթի նշել է, որ «կան տարբերություններ Վաշինգտոնի և Էր Ռիադի հետ Թեհրանի հարաբերություններում»:
Նրա կարծիքով՝ Սաուդյան Արաբիայի հետ տարաձայնությունների լուծումն օգուտ կտա ամբողջ Մերձավոր Արևելքին: