23/01/2020 19:42
Չինաստանում կորոնավիրուսի բուժման միջոց են գտել
Ուհանական համալսարանի բժիշկները մշակել են 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած նոր տիպի թոքաբորբի բուժման հաջող մեթոդ՝ արտամարմնական օքսիգենացիայի (թթվածնարարության) միջոցով:
Նոր մեթոդի շնորհիվ բժիշկներին հաջողվել էփրկել 53-ամյա տղամարդուն, որն օրհասական վիճակում էր:
Ըստ վերջին տվյալների՝ ՉԺՀ-ում կորոնավիրուսի հետևանքով 17 մարդ է մահացել, վարակվածների թիվը գերազանցում է 570-ը: