23/01/2020 15:54
Բռնության որևէ դրսևորում, որևէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է. Նիկոլ Փաշինյան
Բռնության որևէ դրսևորում, որևէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ո՛չ բռնությանը: Հայաստանն առանց բռնության», - գրել է Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ այս պահին Երևանի «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ։