23/01/2020 19:28
Հնդկաստանի արևելքում ավելի քան 600 գրոհային է հանձնվել իշխանություններին
Առնվազն 644 ծայրահեղական է զենքով հանձնվել Հնդկաստանի արևելքում գտնվող Ասսամ նահանգի ղեկավարներին: Այս մասին հինգշաբթի հաղորդել է «Hindustan Times» թերթը:
«Այսօր Ասսամի համար կարևոր օր է: Մեզ հանձնվել է ութ ծայրահեղական խմբավորումների 644 զինյալ», - հայտարարել է տեղի ոստիկանապետ Բհասքար Մահանտը:
Նշվում է, որ զենքը վայր դնողների թվում կան մաոիստական մարտիկներ, որոնք նահանգում դիվերսիոն գործողություններ են իրականացրել:
Մաոիստները, որոնց Հնդկաստանում անվանում են նաքսալիտներ, ներթափանցման գործողություններ են իրականացնում 1960-ականներից։
Զինյալները հարձակվում են պաշտոնյաների և ոստիկանության վրա, փող են շորթում տեղի բնակչությունից: