23/01/2020 17:21
Չինաստանում նոր կորոնավիրուսով հիվանդացությունների թիվը հասել է 617-ի
Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն հայտնել է, որ նոր տիպի կորոնավիրուսով՝ 2019-nCoV- ով, պայմանավորված թոքաբորբով հիվանդների թիվը աճել է՝ հասնելով 617-ի:
Այդ մասին հայտնում է ТАСС-ը:
Նշվում է, որ դեպքերի մեծ մասը գրանցվել է Հուբեյի նահանգում (444 դեպք): Նույն մարզում են բոլոր նրանք, ովքեր մահացել են 2019-nCoV- ի պատճառով:
Գուանդունը (32 դեպք) և Չժէցզյանը (27 դեպք) նույնպես տուժած շրջանների եռյակում են:
Ավելի վաղ հաղորդվցում էր, որ կորոնավիրուսի հետևանքով Չինաստանում մահացածների թիվը հասել է 17-ի: