24/01/2020 16:50
Դարոն Աճեմօղլուն կոչ է արել ՀՀ իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի
Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում կոչ է արել կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի։
Տնտեսագետը հատկանշական է համարել Չինաստանի օրինակը, որն, ըստ նրա, հեռու է արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականություն կոչվելուց։
Այստեղ վերահսկելի դատարանների պարագայում իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարը հռչակել են առաջնահերթություն, սակայն իրականում ուղղել են քաղաքական հակառակորդների դեմ։
Տնտեսագետը վստահ է՝ քաղաքական այս ձևը, որ նա կոչում է «սիծինպինյան», բացասաբար է ազդում պետական կառավարման համակարգի ու կոռուպցիայի դեմ պայքարի վրա։
«Եթե որևէ ազդեցիկ առաջնորդ կամ խմբակցություն վերահսկում է պետական մարմինները և հետապնդում իր հակառակորդներին, ապա դա թուլացնում է այդ մարմինները», - ասել է Աճեմօղլուն։
Հայաստանում ի սկզբանե առկա էր վտանգ, որ երկիրը կառաջնորդվեր այդ արատավոր ուղով, նշել է տնտեսագետը։ Նրա կարծիքով՝ այդ վտանգը դեռևս պահպանվում է։
Քննարկվել են Հայաստանի զարգացման հեռանկարները, Աճեմօղլուի հետ համագործակցության հնարավոր ձևաչափերը: