24/01/2020 13:46
ՀՔԾ քննիչները ոչինչ չեն հայտնաբերել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում
Խուզարկությունն, ըստ էության, ավարտվեց, Հրայր Թովմասյանի բնակարանում ոչինչ չի հայտնաբերվել, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը։
«Ինչ որ փնտրում էին Հրայր Թովմասյանի բնակարանում՝ չի հայտնաբերվել, քանի որ Հրայր Թովմասյանի բնակարանում չէր կարող լինել», - ասաց Ամրամ Մակինյանը։
Նա նշեց՝ ՀՔԾ քննիչները փաստաթղթեր են փնտրել, որոնք, սակայն, չեն գտել։
Քննիչները հեռացել են Թովմասյանի բնակարանից։
Մակինյանն ընդգծեց, որ քննիչներն այդպես էլ Հրայր Թովմասյանին չեն տրամադրել դատարանի որոշումը՝ խուզարկություն իրականացնելու վերաբերյալ։