24/01/2020 15:47
Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ կարձակվի
Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը պատժի կրումից ազատ կարձակվի, Facebook-ի իր էջում գրել է Աշոտ Մանուկյանի պաշտպան Նարեկ Ալոյանը։
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հրապարակեց որոշումը», - նշել է պաշտպանը։
Աշոտ Մանուկյանը անազատության մեջ է շուրջ 24 տարի։ Դատապարտվել է երեք զինծառայողի սպանության համար։
Արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայությունը նրա ազատ արձակման վերաբերյալ դրական, իսկ քրեակատարողական ծառայությունը՝ բացասական եզրակացություն են տվել:
Չնայած տարբերվող եզրակացություններին՝ այս երկու կառույցներն էլ Աշոտ Մանուկյանին բնութագրել են դրական:
Սպանված զինվորների ծնողները ներել են Մանուկյանին ու դատավորին ներման խնդրագիր էին ուղարկել։