24/01/2020 11:56
Եկատերինբուրգ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը շասսիի անսարքության սենսորի ահազանգի պատճառով վերադարձել է օդանավակայան
Օդանավը, որը Եկատերինբուրգից Երևան էր մեկնում, հետ է վերադարձել Եկատերինբուրգի օդանավակայան. միացել է շասսիի անսարքության սենսորը: Տուժածներ չկան, հայտնել է ՌԴ ՔԿ տրանսպորտի գծով Ուրալյան քննչական վարչությունը:
Ըստ գերատեսչության՝ Airbus А320-ը «Կոլցովո» օդանավակայանից մեկնել է տեղական ժամանակով 07:35-ին (Երևանի ժամանակով 06:35-ին), սակայն մոտ մեկ ժամ անց 65 ուղևորով և անձնակազմի հինգ անդամով օդանավը հարկադրաբար հետ է վերադարձել:
«Օդանավի բարձրանալու ընթացքում գործել է շասսիի անսարքության սենսորը, ինչի պատճառով հրամանատարը որոշել է այն վերադարձնել մեկնարկային թռիչքի օդանավակայան: Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել մեկնման օդանավակայանում: Ուղևորները, անձնակազմի անդամները չեն տուժել: Օդանավը չի վնասվել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Քննչական վարչությունը ստուգում է սկսել փաստի առթիվ, գերատեսչության աշխատակիցները պարզում են պատճառներն ու հանգամանքները: