24/01/2020 18:38
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը թաքցրել է Boeing-ի վթարի մասին տեղեկությունը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանն անմիջապես է իմացել, որ իր ուժերը խոցել են «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռը, բայց թաքցրել է այդ տեղեկատվությունը:
«Իրանն առաջին իսկ պահից գիտեր, որ իր ուժերը խոցել են ձեր ինքնաթիռը: Նրանք փորձել են թաքցնել դա, նրանք թաքցրել են դա 48 ժամ, մինչև որ ստիպված չեն եղել խոստովանել: Կարծում եմ, որ շատ բաներ են խոսում այն մասին, թե ինչպիսի ռեժիմ է», - հայտարարել է Նեթանյահուն:
«Մեր երկրները երկու ժողովրդավարական պետություններ են, որոնք ցանկանում են ապագան տեսնել համագործակցության, տեխնոլոգիական փոխանակման, զբոսաշրջության միջոցով», - ավելացրել է նա:
«Հուսով եմ նաև ձեզ հետ քննարկել, թե ինչպես կարող ենք դիմակայել այն ուժերին և ռեժիմներին, որոնք սպառնում են մեր ընդհանուր քաղաքակրթությանը և մեր ընդհանուր ապագային», - հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարը: