24/01/2020 15:55
Սորոսը Facebook-ին մեղադրում է նախագահական նախընտրական մրցավազքում Թրամփին օգնելու համար
Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը ենթադրում է, որ Facebook ընկերության և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև գոյություն ունի որոշ համաձայնություն, որի շրջանակներում ընկերությունն օգնում է Թրամփին նախագահական նախընտրական մրցավազքում: Այս մասին Սորոսը հայտնել է հինգշաբթի Դավոսում տնտեսական համաշարհային ֆորումում ելույթի ժամանակ:
«Ես կարծում եմ, որ Թրամփի և Facebook-ի միջև գործում են ինչ-որ ոչ պաշտոնական փոխօգնություն կամ համաձայնություն: Facebook-ը համագործակցելու է (Սպիտակ տան հետ) Թրամփի վերընտրման համար, իսկ Թրամփը պաշտպանելու է Facebook-ը», - ամերիկացի միլիարդատիրոջ խոսքերը մեջբերում է Bloomberg գործակալությունը:
Ելույթի ժամանակ Սորոսը Թրամփին մեղադրել է ԱՄՆ շահերը սեփականին ստորադասելու համար:
Ավելի վաղ Սորոսը Facebook-ին և Google-ի բազմաթիվ անգամ քննադատել էր, քանի այդ ընկերությունները, նրա կարծիքով, մենաշնորհել են շուկան, խոչընդոտում են նորարարություններին և կախվածություն ստեղծում իրենց ծառայություններից:
Սորոսն աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է, «Soros Fund Management» հիմնադրամի հիմնադիրն ու ղեկավարը:
Նրա ունեցվածքը «Forbes»-ի վարկածով հասնում է մոտ 25 միլիարդ դոլարի: