24/01/2020 17:46
Էրդողանը Մերկելի հետ մտադիր է քննարկել Լիբիայում տիրող իրավիճակը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է այցով Ստամբուլ ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել Լիբիայում տիրող իրավիճակը:
«Հուսով եմ, որ տիկին Մերկելի հետ կքննարկենք մեր երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Լիբիայում տիրող իրավիճակը, և մենք արդյունքի կհասնենք», - հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում թուրք-գերմանական համալսարանի նոր մասնաշենքի բացմանը:
Մերկելի խոսքով՝ թուրք-գերմանական համալսարանը Բեռլինի և Անկարայի միջև համագործակցության լավագույն ցուցանիշն է: