24/01/2020 12:50
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանից աղաղակող որևէ իր չի հայտնաբերվել. փաստաբան
Չգիտեմ՝ քննիչները ինչ են փնտրում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում։ Իմ գնահատմամբ՝ փնտրում են աղաղակող ինչ-որ բան, որ կարողանան հանրությանը մատուցել այս պրոցեսի իրական լինելը, լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմի անդամ Միհրան Պողոսյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ առանձնահատուկ ոչինչ չի հայտնաբերվել։
«Քրեական դատավարության օրենսգիրքը պետք է բնակարանի խուզարկությունից առաջ ծանոթացնի որոշմանը։ Քննիչի նկատմամբ մենք որևէ վստահություն չունենք։ Որոշումն ամբողջությամբ չի ընթերցվել։ Քննիչն իր նախընտրած արտահայտություններն է արտաբերել», - ասաց նա։
Փաստաբանի խոսքով՝ ինքը և Հրայր Թովմասյանն ամբողջությամբ չեն ծանոթացել որոշմանը։
«Ծանոթանալը անձի նախընտրելի եղանակով ծանոթացումն է։ Եթե սա արգելվում է, արդեն խտրական վերաբերմունքի մասին է խոսում։ Մենք բողոքարկում կիրականացնենք որոշման պատճենն ունենալուց հետո։ Այսօրվա մեջ, կարծում եմ, կլինի այդ գործողությունը», - ասաց Պողոսյանը։