24/01/2020 18:56
Թուրքիայում ձերբակալությունները շարունակվում են
Անկարայի անվտանգության վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները զանգվածային օպերացիա են կազմակերպել 40 իրավապահների բերման ենթարկելու նպատակով։ Նրանց կասկածում են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու համար:
Բերման ենթարկվածներից չորսը նախկին բարձրաստիճան իրավապահներ են:
Օպերատիվ գործողություններն անցկացվել են Անկարայում, Ադանայում, Տրապիզոնում և այլ բնակավայրերում: